Տապակած կախասունկ

Տապակած կախասունկ
  • Կախասունկ — 350 գր
  • Սոխ — 1 հատ
  • Գազար — 1 հատ
  • Սխտոր և կանաչի — Ըստ ճաշակի
  • Բուսական յուղ — 3 Ճ/գ
  • Աղ, պղպեղ — Ըստ ճաշակի

Կախասունկն արագ լվանալ և չորացնել: Թավայի մեջ տաքացնել բուսական յուղը, կախասունկը կտրատել, ավելացնել աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի: Բարձր կրակի վրա տապակել 2 րոպե, այնուհետև կրակը նվազեցնել և ավելացնել կտրատած սոխը: 3-4 րոպեյից հետո ավելացնել քերած գազարը: Խառնելով տապակել 10-15 րոպե, վերջում ավելացնել մանրեցված կանաչին և սխտորը: Շոգեխաշել 15 րոպե և մատուցել:

Իսկ Դուք գիտե՞ք, որ...

Օրական 100-150 գ կախասնկի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը: