Հավ լցոնած սնկով
- Հավ 1 կգ
- Շամպինյոն 300 գր
- Սոխ 200 գր
- Սխտոր 3-4 պճեղ
- Ձեթ 3 ճ/գ
- Աղ
- Սև բիբար
Սունկը և սոխը մանր կտրատել, խառնել, ավելացնել աղ, սև բիբար: Հավը լցոնել սնկով և սոխով, ամրացնել ատամի չոփիկներով կամ կարել թելով:
Խառնել ձեթը, սխտորը, ավելացնել աղ, սև բիբար: Պատրաստված զանգվածը քսել հավի վրա, դնել ջեռոցի մեջ:
Եփել 1.5 ժամ 180ºC: