Ընկերության մասին

«Առողջ Սունկ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2004թ.-ին, դինամիկ կերպով զարգացող ընկերություն է: Զբաղվում է սնկի աճեցմամբ և պահածոյացմամբ: Ընկերությունն արտադրում է 3 տեսակի սունկ՝ շամպինյոն, թագավորական շամպինյոն կամ պորտաբելլա և կախասունկ:

«Առողջ Սունկ» ընկերությունն արտադրամասեր ունի հանրապետության տարբեր մարզերում, Աբովյան և Հրազդան քաղաքներում, Արմավիրի Մայիսյան գյուղում, ինչպես նաև Տաշիրում: Սնկի աճեցման հումքը նույնպես արտադրվում է ընկերության կողմից. հումքի բաղադրիչները գրեթե ամբողջ ծավալով ձեռք են բերվում հայաստանյան շուկայից: Դրա հիմքն է կազմում ծղոտը, թռչնաղբը, գիպսը, տորֆը, սնկի սերմն ու ջուրը:

Ծղոտը գյուղացիական տնտեսություններում չի այրվում, թռչնաղբը օգտագործվում է և պահեստավորվում, որի շնորհիվ լուծվում են նաև էկոլոգիական խնդիրներ: Ընկերությունն արտադրության մեջ օգտագործում է բնական խմելու ջուր, որի շնորհիվ այստեղ աճեցված սունկն ունի բացառիկ համ ու հոտ:

Սնկի արտադրության տեխնոլոգիան գրեթե ամբողջությամբ ավտոմատացված է: Ջերմաստիճանային օդափոխման հատուկ սարքավորումների շնորհիվ ընկերությունն ամբողջ տարի սունկ աճեցնելու հնարավորություն ունի:

Ընկերությունը ստեղծման օրվանից հավատարիմ է մնացել «առողջ սունկ» կարգախոսին և քիմիական կամ որևէ այլ հավելանյութ չի օգտագործում, ինչը հնարավորություն է տալիս ապահովել անթերի տեսքը և երկարեցնել պահպանման ժամկետը:


«Առողջ Սունկ» ընկերությունը ստեղծման օրվանից սերտ համագործակցում է սնկի արտադրությամբ զբաղվող առաջատար երկրների՝ Հոլանդիայի, Ուկրաինայի և Լեհաստանի մասնագետների հետ՝ խորհրդատվական ու փորձի փոխանակման ձևաչափով:

Իսկ Դուք գիտե՞ք, որ...

Սնկերը քիչ համադրելի են կաթի, սակայն լավ են համադրվում թթվասերի կամ պանրի հետ: