Սնկային դիետա Առողջ Սնկից

երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Սնկային դիետա Առողջ Սնկից

Ընկերությունը պատրաստավում է ընդլայնել արտադրությունը և արտահանման ծավալները ներդրումների շնորհիվ


Առողջ Սունկ ընկերության իրացման գծով մենեջեր Արտեմ Մեջինյանի հարցազրույցը Գոլոս Արմենիի թերթին

Թղթակցի հարցին, թե Առողջ Սնկի մասին վերջին ժամանակներում նորություններ չկան, Արտեմը պատասխանեց. “Ապահովում ենք բիզնեսի կայուն աճ”:

Առողջ Սունկն իր նախապատվությունն է տալիս արտահանումներին, որոնք էլ հանդիսանում են ընկերության զարգացման համար հիմնական նախադրյալները: Մեր ընկերությունը հաջողությունների է հասնում արտահանումների մասով, քանի որ կիրառում է արտադրական ինքնուրույն ցիկլի սկզբունքը: Սնկի աճեցման համար բոլոր անհրաժեշտ բաղադրիչները Առողջ Սունկն ինքնուրույն է արտադրում: Սկիզբը դրվում է կոմպոստից, որը թռչնաղբի, տորֆի և ծղոտի միացություն է: Նախկինում ծղոտը այրվում էր գյուղացիների կողմից՝ աղտոտելով շրջակա միջավայրը: Այժմ արդեն ծղոտը ձեռք է բերվում մեր կողմից՝ նվազեցնելով էկոլոգիային պատճառված վնասները: Թռչնաղբն էլ գնվում է անմիջապես թռչնաբուծական ֆաբրիկաներից: Այս ամենի շնորհիվ էլ ստանում ենք բավականին ցածր ինքնարժեք: Իսկ ունենալով սեփական արտադրության կոմպոստ և հատուկ միկրոկլիմայական պայմաններով սնկանոցներ, բերքատվությունը հասցնում ենք առավելագույնին: Բերքի 90%-ը կազմում են շամպինյոնները, աճեցվում են նաև պորտոբելլո և կախասունկ:

Առողջ Սունկ ընկերությունը “Օռվակօ” հայ-նորվեգական Հ/Ձ ՓԲԸ հետ համատեղ սնկարտադրության օգտագործված կոմպոստը կալիֆորնիական որդերի կիրառմամբ վեր են ածում օրգանական պարարտանյութի: Վերջինիս կիրառումը բերքատվությունը կբարձրացնի 15-70%-ով՝ գյուղացիներին զերծ պահելով ազոտական պարարտանյութի օգտագործումից:

Ընկերությունը սնկանոցներ ունի Աբովյանում, Հրազդանում, Արմավիրում, Տաշիրում, ինչպես նաև՝ կոմպոստի արտադրամաս Բյուրեղավանում: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, մենք հնարավորություն կունենանք գրեթե 2 անգամ կրճատելու աճեցման ժամանակահատվածը, հասցնելով այն 35 օրվա՝ 60-ի փոխարեն: Կարևորագույն ձեռքբերում ենք ունեցել SGS սերտիֆիկացման մարմնի հետ համատեղ գործունեության արդյունքում միջազգային ճանաչում ստացած GlobalG.A.P վկայագրի տեսքով: Դրա շնորհիվ հնարավորություն կունենանք արտադրության գործընթացը սկզբից մինչև վերջ վերահսկել:

Իսկ թարմ սնկի արտադրության ծավալները հասնում են տարեկան 1,6 հազար տոննայի, որից 0,7 հազար տոննան արտահանվում է Ռուսաստան և ԱՄԷ: Ռուսաստանյան շուկան հսկայական է: Հետևապես, ձգտում ենք համագործակցել Ռուսաստանի ամենամեծ սուպերմարկետների ցանցերի հետ: Նման արդյունքի հասնելու համար հարկավոր է ապահովել արտադրության համապատասխան ծավալներ: Ինչի վրա էլ այժմ աշխատում ենք՝ ներգրավվելով որոշ խոշորագույն ներդրողների:

Հարկ է նշել, որ հիմնադրման սկզբում ընկերության արտադրության ծավալները կազմում էին ընդամենը 50 տոննա: Այժմ իրավիճակը էապես փոխվել է, քանի որ, եթե նախկինում շամպինյոնների օգտագործումը Հայաստանում այդքան էլ տարածված չէր, ապա այժմ սպառումը նշանակալիորեն աճել է: Արտադրված սունկը առողջարար է, հարստացված սպիտակուցներով, վիտամիններով և միկրոէլեմենտներով:

Սնկային դիետան իր լայն տարածումն է ստանում Հայաստանի բնակչության շարքերում:


http://www.golosarmenii.am/article/57447/gribnaya-dieta-ot-aroxch-sunk#

Իսկ Դուք գիտե՞ք, որ...

Օրական 100-150 գ կախասնկի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը: