Արտադրություն

Սնկի արտադրության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (պատրաստի հումքային բազա, սարքավորումներ, տեխնոլոգիաներ և մասնագիտական ռեսուրս) բացակայության պայմաններում ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում «Առողջ Սունկ» ընկերությունը զբաղվել է Հայաստանում արտադրվող սնկի աճեցման համար անհրաժեշտ հումքային արտադրամասերի հիմնման և զարգացման աշխատանքով՝ հետզհետե կատարելագործելով տեխնոլոգիաները, հետևողականորեն կրթելով և վերապատրաստելով երիտասարդ մասնագետների, որոնց գիտելիքներն այսօր բարձր են գնահատվում օտարերկրյա մասնագետների կողմից:

Ներկայումս ընկերության Բյուրեղավան համայքում գտվող սնկի կոմպոստի և Աբովյան համայնքի սնկի արտադրամասերն ամբողջությամբ զինված են եվրոպական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով, և ընդհանուր արդյունավետության չափանիշներով ընկերության արտադրանքի ինքնարժեքը մրցունակ է բազմաթիվ արևմտյան խոշոր արտադրողների համեմատ:

Ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրական գործունեություն հանրապետության Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում գտնվող 5 արտադրամասերում: Ընկերությունն արտադրում է թարմ շամպինյոն, կախասունկ և պորտոբելլո տեսակի սնկեր, ինչպես նաև համագործակցում է «Ջոննարհով» ՍՊԸ փոխկապակցված ընկերության հետ` սնկի պահածոների արտադրության և իրացման ոլորտում:

Շամպինյոն և պորտոբելլա տեսակի սնկերի աճեցման համար անհրաժեշտ է տորֆի և կալցիումի կարբոնատի համասեռ խառնուրդ, որն ապահովում է անհրաժեշտ ծածկույթ սնկի արդյունավետ աճի համար:

«Առողջ Սունկ» ՍՊԸ-ն 2011 թ.-ից շահագործում է Լոռու մարզի Սարատովկա–Նովոսելցևո համայնքներում գտնվող տորֆի հանքավայրը:


Ներկայումս «Առողջ Սունկ» ընկերության կողմից արտադրված սնկի հիման վրա Աբովյան քաղաքում գործում է սնկի պահածոների արտադրությամբ զբաղվող մասնագիտացված արտադրամաս, որտեղ մշակված է սնկից պատրաստված մարինադների, շոգեխաշուկների և պատրաստի ճաշերի ավելի քան 20 բաղադրատոմս: «Սպիտակ գլխարկը» առաջարկում է մարինադ, լեչո և այլն:

2011թ-ին «Առողջ սունկ» ընկերության մասնակցությամբ ստեղծվեց «Orwaco» Հայ-Նորվեգական համատեղ ձեռնարկությունը, որը մասնագիտացված է օրգանական տարբեր պարարտանյութերի արտադրության ոլորտում:
Ձեռնարկությունը իր արտադրանքը փորձարկում է բուսաբուծության տարբեր ճյուղերում, արդյունքում` բերքատվության աճը, կախված մշակաբույսից և կոնկրետտնտեսությունում վարվող ագրոտեխնիկական կանոնների կատարման մակարդակից, կազմում է առնվազն 15%-70%:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով www.orwaco.am կայքը:

Այս տարի միայն նորաստեղծ ջերմոցների պատվերները կազմում են ավելի քան 1,500 տոննա պարարտանյութ:

Իսկ Դուք գիտե՞ք, որ...

Օրական 100-150 գ կախասնկի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը: