Սնկով նրբաբլիթ

Սնկով նրբաբլիթ
  • Բլինչիկի լիստեր,
  • 300 գր. աղացած հավի միս,
  • 300 գր. շամպինիոն,
  • սոխ,
  • ձեթ,
  • աղ,
  • պղպեղ,
  • մայոնեզ, թթվասեր,
  • 1 հատ խաշած ձու:

Շամպինիոնը և սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել հավի աղացած միսը, համեմել աղով, սև պղպեղով և տապակել ձեթի մեջ, այնքան մինչև պատրաստ կլինի: Այնուհետև վերցնել կրակից և թողնել, որ սառչի: Ավելացնել մանր կտրատված ձուն, մայոնեզ կամ թթվասեր և լավ խառնել: Վերցնել բլինչիկի լիստերը, մեկ ճգ. խառնուրդ դնել մեջ և փաթաթել: Տապակել երկու կողմից ձեթի մեջ, այնուհետև մատուցել:

Իսկ Դուք գիտե՞ք, որ...

Շամպինյոնները պարունակում են նույնքան վիտամին C, որքան խնձորն ու մորին: