Տապակած կախասունկ
- Կախասունկ — 350 գր
- Սոխ — 1 հատ
- Գազար — 1 հատ
- Սխտոր և կանաչի — Ըստ ճաշակի
- Բուսական յուղ — 3 Ճ/գ
- Աղ, պղպեղ — Ըստ ճաշակի
Կախասունկն արագ լվանալ և չորացնել: Թավայի մեջ տաքացնել բուսական յուղը, կախասունկը կտրատել, ավելացնել աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի: Բարձր կրակի վրա տապակել 2 րոպե, այնուհետև կրակը նվազեցնել և ավելացնել կտրատած սոխը: 3-4 րոպեյից հետո ավելացնել քերած գազարը: Խառնելով տապակել 10-15 րոպե, վերջում ավելացնել մանրեցված կանաչին և սխտորը: Շոգեխաշել 15 րոպե և մատուցել: