Հավի լյարդով ֆրանսիական աղցան
- Հավի լյարդ 1 կգ
- 1 կապ Հազարի տերևներ
- 1/2 կգ Սունկ (ամբողջական)
- Լոլիկ չերրի
- 1/2 կգ Ելակ
- 15 հատ Ընկույզ
- 1/2 բաժակ Ձիթապտղի յուղ
- 3 ճ.գ Քացախ
- 4 ճ.գ Բուսայուղ
- 50 գրամ Կարագ
Սունկն ու հավի լյարդը լավ լվանալ: Սունկը կտրատել երկարավուն: Լյարդը կարող եք չկտրատել: Տապակի մեջ 2-3 գդալ բուսական յուղ լցնել և տապակել կտրատած սունկը:
Սունկը հանել տապակի միջից և նույն տապակի մեջ լցնել հավի լյարդը, տապակել, ավելացնել աղ և պղպեղ: Վերջում կարող եք նաև կարագ դնել:
Մնացած բաղադրիչները պետք է միայն լվանալ և կտրատել: Աղցանամանի մեջ լցնել հազարի տերևները՝ խոշոր կտրատված վիճակում: Վրան լցնել լյարդն ու սունկը՝ տաք վիճակում:
Ընկույզը, չերրի լոլիկը և ելակը լցնել աղցանի վրա: Քացախը և ձիթապտղի յուղը լավ խառնել իրար հետ, և ցողել աղցանը: