Սնկով և բրոկկոլիով նախուտեստ
- բրոկկոլի 500 գրամ
- սունկ 400 գրամ
- գազար 2 հատ
- նեխուր 5 ցողուն
- կանաչ սոխ 0.5 փունջ
- սոուս 0.25 թեյի գդալ
- ձեթ 2 ճաշի գդալ
- կարմիր աղացած պղպեղ
- կանաչի
- սև պղպեղ
- աղ
Բուսայուղը տաքացնել, շերտատած գազարը տապակել 1 րոպե, ավելացնել շերտատած նեխուրը, 1 րոպեից ավելացնել շերտատած սունկը, մի պտղունց աղ անել, կափարիչը դնել, շոգեխաշել 5 րոպե, համեմել պղպեղով, ավելացնել ոչ մանր կտրտած կանաչ սոխը, խառնել,
կրակից վերցնել, թողնել սառչի: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ գցել, բրոկկոլին գցել մեջը և ուղիղ 1 րոպեից ջրքամել, ողողել սառը ջրով: Բանջարեղենը խառնել, համեմել, սոուս լցնել, կտրտած կանաչի ավելացնել, խառնել և մատուցել: