Տավարի ֆիլե սնկի սոուսով
- տավարի միս - 300-400 գ
- կարագ - 10-15 գ
- սունկ - 100-150 գ
- սոխ - 1 հատ
- պինդ պանիր - 50-70 գ
- չոր սպիտակ գինի - 1 Ճ/գ
- սերուցք - 150-200 մլ
- բուսական յուղ
- աղ, պղպեղ (ըստ ճաշակի)
- ուրց
- Մսի վրա լցնել աղ, սև բիբար և ուրց:
- Տապակել բուսական յուղի մեջ, մինչև երկու կողմերը դառնան վարդագույն, այնուհետև միսը տեղափոխել ջեռոցի մեջ որպեսզի վերջնական տապակվի:
- Սունկը լվանալ, կտրատել միջին չափի:
- Սոխը մաքրել և մանր կտրատել:
- Պանիրը անցկացնել քերիչով:
- Բուսական յուղի մեջ տապակել սունկը, ավելացնել սոխը և տապակել ևս 5 րոպե, այնուհետև ավելացնել գինին և տապակել այնքան ժամանակ մինչև հեղուկը գոլորշիանա:
- Ավելացնել պանիրը:
- Ավելացնել սերուցքը և տապակել այնքան ժամանակ մինչև դառնա միասեռ զանգված, ավելացնել աղ, բիբար ըստ ճաշակի:
- Միսը տեղափոխել ափսեի մեջ, վրան ավելացնել ստացված զանգվածը: