Պորտաբելլա ծովախեցգետնով
- 6 պորտաբելլա
- 6 կրեվետկա
- մի քանի կտոր դեղձ կամ ծիրան, անանաս
- 50գ սերուցք
- 50գ քերած պանիր
- 1/2 թեյի գդալ շաֆրան
- կանաչ սոխ
- աղ, պղպեղ` ըստ ճաշակի
Հեռացնել սնկերի ոտիկները, գլխիկները պատել ձիթապտղի յուղով, աղ և պղպեղ ցանել: Սոուսի համար խառնել սերուցքը և շաֆրանը, մանրացված սոխը և քերած պանիրը: Ամեն գլխիկի մեջ դնել մեկ կրեվետկա, մի կտոր դեղձ և լցնել սոուսը: Պատրաստել 200°C տաքացրած ջեռոցի մեջ 7 րոպե: