«Առողջ Սունկ» ընկերության հաջողությունը գումարով չես գնահատի
Հաջողակ բիզնեսի պատմությունը սկազբնական 50 հազար ԱՄՆ դոլարով վստահ կարող եք անվանել «Առողջ Սունկ» ՍՊԸ հիմանդրման սկիզբը, որը մասնագիտացված է թարմ և պահածոյացված սնկի արտադրությամբ: Իր արտադրական գործունեությունը սկսելով 2004 թ.-ին, փոքր տարածքից՝ 100-150 մ², ընկերությունն այժմ ունի մի քանի արտադրամաս Հայաստանի տարբեր մարզերում, որոնք հանդիսանում եմ ամենախոշոր արտադրական տարածքները հետխորհրդային տարածքում՝ ըստ սնկի արտադրության ծավաների: Եվ այդ ամենով ընկերության առկա ներուժը չի սահմանափակվում:
Հայրենական արտդրության սնկի պիոներները
«Առողջ Սունկ» ՍՊԸ հիմնադիր Արեգ Ազոյանը վարակում է խանդավառությամբ իր հետ շփման առաջին իսկ րոպեից: Երիտասարդ և եռանդով լի, նա այն մարդկանց շարքին է դասվում, ովքեր օժտված են նոր մտածելակերպով և ղեկավարման գործունեության հանդեպ ցուցաբերում են արդի մոտեցում:
Ոչ հաճախ Հայաստանում կհանդիպես մեծ արտադրության ղեկավարի, ով օժտված է լայնածավալ գիտելիքներով և հմտություններով՝ սկսած ֆինանսա-տնտեսական գիտելիքներից, որոնք ներկայացված են ժամանակակից արտադրական տեխնոլոգիաներում, վերջացրած արտադրական ամբողջ շղթայի կարգավորման ունակությամբ:
Իր իսկ «զավակի» ծծնդին նա շատ հիմովի է պատրաստվել: 1998 թ-ից աշխատել է միջազգային կառույցներում՝ մասնագիտացված լինելով գյուղատնտեսության ոլորտում, իսկ արդեն 2011 թ-ին ավարտել ՀՀ գյուղ. ակադեմիայի ասպերանտուրան: Արդեն այն ժամանակ նա որոշում էր կայացրել, որ պետք է զբաղվի բիզնեսի հիմնականում այս ոլորտով՝ շեշտը դնելով սնկաարտադրության վրա: Հետո դրան հաջորդեց 2-ամյա ուսումը ԱՄՆ-ում, որտեղ նա օգտագործեց 20 նախանգներից ձեռք բերված իր փորձը, մանրամասն ուումնասիրեց սնկի աճեցման բոլոր նրբությունները և նրբերանգները:
- Այս ասպարեզի ընտրությունն արդեն մի քանի պատճառներ ուներ: Նախ, լինելով նախկին տնտեսագետ, վերլուծեցի, որ բիզնես-ռիսկերը գյուղատնտեսության ոլորտում բաց հիմքի վրա ավելի բարձր են, քանի որ դրանք սերտ կապված են բնակլիմայական պայմաններից: Իսկ փակ հիմքերի վրա դրանք գրեթե նվազագույնի են հասնում: Երկրոդը, սննդարար սնկի տարարտեսակների աճեցմամբ և մշակմամբ Հայաստանում այդ ժամանակ շատ քիչ մարդիկ էին զբաղվում: Եվ արդեն 2004 թ-ին ստանալով դրամաշնոր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (USAID) 50,000 ՀՀ դրամի չափով հիմնեցի փոքր արտադրամաս Արմավիրի մարզ գյուղ Մերձավանում, - Ա. Ազոյանը ներկայացրեց ընկերության հիմնադրման պատմությունը:
Ավերակների վերակառուցում
Անցել է ավելի քան 10 տարի այդ պահից: Քայլ առ քայլ, ի շնորհիվ տարբեր ֆինանսական կազմակերպությունների կողմից ստացած դրամական միջոցների «Առողջ Սունկ» ՍՊ ընկերությունը վերակառուցել է դատարկ և գողոնի ենթարկված արտադրական տարածքներ, որոնք մնացել էին խորհրդային տարիներից: Այսօր ընկերությունն իր ակտիվներում ունի հետևյալ արտադրամասերը՝ Աբովյանում, Հրազդանում, Բյուրեղավանում, Արմավիրի մարզ Մայիսյան համայնքում, ինչպես նաև Տաշիրը Լոռու մարզում:
- Մեծ հաճույք էի ստանում այն բանից, որ ընդարձակում էի իմ բիզնեսը, միևնույն ժամանակ նոր կյանք տալով այն արտադրական տարածքներին, որոնք մի ժամանակ մեր ծնողներն էին կառուցել: Իրականում վերջին 11 տարիների ընթացքում մենք կարողացանք իրացնել մոտավորապես 70-80 հազար մ² տարածք՝ կառուցելով մոտ 9 տարբեր արտադրամասեր, - հայտարարեց մեր զրուցակիցը:
Սնկի արտադրության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (այն է՝ անհրաժեշտ պատրաստի հումքային բազայի, մեքենասարքավորումների, տեխնոլոգիաների և մասնագետների) բացակայության պայմաններում ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում ընկերությունը զբաղվել է Հայաստանում արտադրվող սնկի աճեցման համար անհրաժեշտ հումքային արտադրամասերի հիմնման և զարգացման աշխատանքով, հետզհետե կատարելագործել է տեխնոլոգիաները, հետևողականորեն կրթել և վերապատրաստել է երիտասարդ մասնագետների, որոնց գիտելիքներն այսօր բարձր են գնահատվում օտարերկրյա մասնագետների կողմից:
Ընկերության հաջողություններն այնքան նկատելի են, որ արտասահմանյան ներդրողներ հետաքրքրված են դրանով, որի արդյունքում 2011 թ-ին հիմնադրվեց «ՕՌՎԱԿՕ» հայ-նորվեգական համատեղ ձեռնարկություն, որը մասնագիտացված է օրգանական պարարտանյութերի արտադրությամբ: Ձեռնարկությունն իր արտադրանքը փորձարկում է բուսաբուծության տարբեր ճյուղերում, արդյունքում` բերքատվության աճը, կախված մշակաբույսից և կոնկրետ տնտեսությունում վարվող ագրոտեխնիկական կանոնների կատարման մակարդակից, կազմում է առնվազն 15%-70%:
Պատասխանատու բիզնես
Ինչ վերաբերվում է պատրաստի հումքի բազային, ապա Կոտայքի մարզ Բյուրեղավան համայնքում հիմնադրվել է կոմպոստի արտադրման գործարան, որը հագեցված է եվրոպական առաջար արտադրողների կողմից առաջարկվող նորագույն տեխնոլոգիայով:
Հումքի պատրաստման համար հիմք են հանդիսանում՝ - ծղոտ, թռչնաղբ, գիպս, տորֆ և այլն, որոնք ընկերությունը ձեռք է բերում անմիջապես տեղական շուկայից: Թռչնաբուծական գործարանները զգալի միջոցներ էին ներդնում թռչնաղբի վերամշակման համար, իսկ այժմ այդ ծախսի հոդվածն այլևս արդիական չէ նրանց համար, քանի որ ներկայումս նրանք հնարավորություն ունեն իրացնել կուտակված թափոնը: Ավելին, եթե նախկինում գյուղացիները ստիպված էին այրել ծղոտը դաշտերում՝ առաջացնելով բնապահպանական խնդիրներ, ապա այժմ «Առողջ Սունկ» ՍՊԸ այն ձեռք է բերում տարեկան 8-10 հազար տոննա ծավալով՝ ապահովելով մոտ 400-500 մլն եկամուտ գյուղացիների համար: Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ «Առողջ Սունկ» ՍՊ ընկերության հաջողությունները գումարով չեն գնահատվում, այլ, այն հասարակության նկատմամբ պատասխանատվությունը, որը նա կրում է սովորական գյուղացիների նկատմամբ՝ ստեղծելով նրանց համար լրացուցիչ և էականորեն կարևոր եկամուտի աղբյուր, և, իհարկե, իր իսկ արտադրանքի սպառողների նկատմամբ ՝ արտադրելով էկոլոգիապես մաքուր սունկ՝ շամպինյոն, պորտաբելո (թագավորական շամպինյոն) և կախասունկ:
- Արտադրության գործընթացի ոչ մի փուլում մենք քիմիական հավելումներ չենք օգտագործում, որն ի սկզբանե հիմք է հանդիսացել՝ առընչվելով «Առողջ Սունկ» անվան հետ, մատակարարելով շուկա միայն առողջ արտադրանք՝ օրգանական արտադրություն, - պարզաբանեց ընկերության ղեկավարը: Շուկայում ընկերությունը հայտնի է «Սպիտակ Գլխարկ» ապրանքանիշի ներքո, որը շատ հաջողակ մրցակից է մի շարք հայտնի եվրոպական արտադրողների հետ, քանի որ «Առողջ Սունկ» ՍՊ ընկերությունն իր արտադրամասերում օգտագործում է միայն նորագույն տեխնոոգիաններ և արդյունավետ արտադրական գործընթաց է իրականցնում:
Խիստ մթնոլորտի - վերահսկողություն
Դրանում ես ինքս համոզվեցի, Աբովյանի արտադրամասի օրինակի վրա, որտեղ արտադրում և պահածոյացնում են սունկը: Սովետական միության ժամանակ այստեղ գործում էր «Սիրիուս» գործարանը, որից փաստացի մնացել էին միայն պատերն ու կտուրը: Սակայն ի շնորհիվ «Առողջ Սունկ» ՍՊ ընկերության լայնածավալ ներդրումների արտադրամասը նորից սկսցեց գործել, բայց իրականում այյ ուղղությամբ:
Եվ ահա մենք քայլում ենք լայն միջանցքով, որի հեռավորության վրա երևում են զանգվածային մետղական դռներ, կարծես թե բանկի պահոց ես մուտք գործում: Ամեն մեկն առանձին իրենից ներկայացնում է սնկի աճեցման կամերա: Աբովյանի արտադրամասում ընդհանուր առմամբ գործում են 18 կամերա, իսկ ընդհանուր արտադրական տարածքը կազմում է մոտ 9 հազար քառ. մետր; Իմ առջև բացում են դներից մեկը, այստեղ տարածվում է թարմ սնկի հագեցած բուրմունք: Ամեն մի կամերա իրենից ներկայացնում է երկար ուղղանկյուն սենյակ մոտ 500 մ² տարածքով, որտեղ մեկը մյուսի վրա տեղադրված են կոմպոստով լցված մեծ դարակներ: Այն ժամանակ, երբ կամերաներից մեկում սունկ են աճեցնում, մյուսում՝ հավաքում են: Մթնոլորտի – վերահսկողույթունը շատ խիստ է, իսկ «սնկի աճեցման եղանակը» մանրամասնորեն ավտոմատացված է:
Սնկի աճեցման ջերմաստիճանը տատանվում է +16, +18°C, եթե այն բարձրացնեն, ապա փոքր ինչ ավելացվում է խոնավությունը կամ էլ փոփոխվում է СО2 ցուցիչները, և մրցակից բորբոսի զարգացման հնարավորությունը մի քանի անգամ ավելանում է: Ինձ ուղեկցող տեխնոլոգը պարզաբանում է, որ մրացակիցների ի հայտ գալը, կարող է բերքը ոչնչացնել, քանի որ նրանք շատ արագ տարածվում են կոմպոստի մեջ: Եթե ցուցանիշներն արձանագրելով խոսենք, ապա ընկերության սնկի արտադրության ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1,2 հազար տոննա՝ զբաղեցնելով առյուծի չափաբաժինը տեղական շուկայում: Սակայն, «Առողջ Սունկ» ընկերությունը ծրագրերում է աճի բազմակի ծավալների կրկնապատկում՝ ավելացնելով արտադրական ծավալները:
Սահմանամեձ գյուղերի ներգրավում
- Վերցնենք օրինակ մեր Աբովյանի գործարանը, որտեղ հնարավորություն ունենք կառուցել սնկի աճեցման նոր կամերաներ:
Դրա հաշվին մենք ծրագրավորում ենք մոտական 3 տարիներ ընթացքում արտադրության ծավալները հասցնել մինչև 8 հազար տոննա՝ ավելացնելով արտադրված բոլոր տեսականիների համար արտահանման ցուցանիշները, ներկայիս 3 մլն ԱՄՆ դոլլարը դարձնելով տարեկան 30 մլն ԱՄՆ դոլար: Նման տարբերակի դեպքում, իհարկե, զարգացում կապրեն արտադրության գործունեության այլ ոլորտները (տորֆի արտահանում, կոմպոստի արտադրություն, օրգանական պարարտանյութեր), այս դեպքում կավելանան նոր աշխատատեղեր: Եթե այսօր մեր արտադրամասերում աշխատում են ավելի քան 200 մարդ, ապա ծրագիրն իրականացնելիս մեր բիզնեսը կնդլայնվի և աշխատատողերի քանակը կավելանան 1000-ով, - իր ծրագրերով մեզ հետ կիսվեց «Առողջ Սունկ» ՍՊ ընկերության հիմնադիրը:
Սնկի արտադրության զարգացումը Հայաստանում և ընկերությունում մտադիր են իրականացնել սահմանմերձ գյուղերի բնակիչների ներգրավմամբ:
Համապատասխան ծրագիրը վերջերս արդեն ուղարկվել է կառավարություն, որտեղ շարադրված է նոր ծրագրի նպատակը, որն իր մեջ ներառում է, որ ընկերությունն արդեն պատրաստ է ներդրում կատարել և ապահովել հումքային բազա սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ ապահովել նրանց տեխնիկայով սնկի աճեցման գիտելիքները ձեռք բերելու համար: Նախնական հաշվարկներով այդ ծրագրի իրագործումը կապահովվի մոտ 250 գյուղացու աշխատանքով և ընդհանուր սնկի արտադրությունը կկազմի տարեկան մոտ 1 տոննա:
-Մեր նպատակն է, որպեսզի մենք ցուցաբերենք բարձր արդյունավետություն՝ իրականացնելով այդ բիզնես-ծրագիրը սահմանամերձ գյուղերում (որոնք համաձայն կառավարության որոշման ազատված են հարկերից)` ներգրավելով այլ գործարարներին: Ապահովելով տեղացիներին աշխատատեղերով ոչ միայն կբարձացնենք տեղացիների կենսակերպի մակարդակը, այլ կթանենք որպեսզի իրենք վերադառնան հայրենի երկիր, որը լքել էին նոր աշխատատեղ գտնելու նպատակով: Մենք շատ մեծ խանդավառությամբ ենք մոտենում այդ ծրագրի իրականացման հարցին և համոզված ենք, որ կառավարությունն իր աջակցությունը կցուցաբերի այն իրականացնելու համար, - եզրափակեց պարոն Ազոյանը:
http://www.golosarmenii.am/