Global GAP սերտիֆիկացում
Հայաստանի Հանրապետություն Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր
Վարկ No IDA 5504-AM
Global GAP համակարգի ներդրման և սերտիֆիկացման ծառայություններ
- Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Համաշխարհային բանկից (ՀԲ) աջակցություն է խնդրել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր 2-ի (ՀԳՌԿՄ 2) իրականացման համար և նախատեսվում է այդ գումարների մի մասով Իրականացնել Global GAP համակարգի ներդրման և սերտիֆիկացման ծառայությունները:
- Խորհրդատվական ծառայությունները (այսուհետ` Ծառայություններ) ներառում են սնկերի աճեցման արտադրամասում ստորև նշված գործառույթների իրականացումը.
a) GLOBALGAP ստանդարտի պահանջներին համապատսխանելու նախնական աուդիտ:
b) Աուդիտի հիման վրա գործողությունների պլանի և հաշվետվետովության պատրաստում: Հաշվետվությունը պետք ներառի բոլոր անհամապատասխանությունները GLOBALGAP ստանդարտին և դրանց վերացման ճանապարհները, ինչպես նաև խորհուրդատվությունների ցանկ:
Խորհուրդատուն պետք է իրականացնի նաև հետևյալ միջոցառումները՝
c) Կազմակերպության աշխատակազմի և ղեկավար կազմի ուսուցանում
- Երկու օր անոց սեմինար աշխատակիցների համար
- Երկու օրանոց սեմինար` ղեկավար կազմի համար
d) Խորհուրդատվություն
- Արտադրողի տարածքում խորհուրդատվությունների շարք
- Շաբաթական խորհուրդատվությունների շարք սքայպով կամ էլեկտրոնային փոստով
- Կազմակերպությանը սերտեֆիկացման ընդհանուր նախապատրաստում
Խորհրդատվությունը պետք է նեռարի (սակայն չսահմափակվի) հետևյալթեմաները՝
- GlobalGAP ստանդարտի հիմնական պահանջները փակ ցիկլով աշխատող արտամասերի համար: Աշխատանքի անվտանգություն, աշխատակիցների հիվանդությունների վերահսկում
- Փաստաթղտաշրջանառության վերաբերյալ պահանջներ , ներքին հսկողություն Համակարգի վերիֆիկացիա և վալիդացիա:
- Թափոնների կառավարում, շրջակա միջավայրի ախտահարման հսկում և կանխում: Էկոլոգիական միջոցառումներ: Ջրային կառավարում:
- Սանիտարիա և հիգիենա: Աշխատակիցների, շենք/շինությունների նկատմանմ պահանջներ: Պահանջներ և կառավարում՝ սարք/սարքավուրումներ, արտադրական գործընթաներ: Վնասատուների դեմ պայքար:
- HACCP սկզբունքների վրա հիմնված սննդի անվտանգության համակարգի (թարմ արտադրանք) կառուցում: Տեխնոլոգիական սխեմաների կառուցում: Վտանգների իդենտեֆիկացնում և գնահատում: Վտանգների կառավարման պլանի պատրաստում:
- Հետագծելիության համակարգի ստեղծում և կառավարում:
e) Անհրաժեշտ փաստաթղթերի, ընդացակարգերի, գրանցամատյանների պատրաստման, վարման և պահպանման մասին գործնական սեմինարներ օրինակներով:
f) Վերջնական աուդիտ և հաշվետվություն
- Առաջադրանքի ընդհանուր տևողությունը երեք ամիս է՝ սկսած 2016թ. հոկտեմբերից:
- «Առողջ սունկ» ՍՊԸ-ն հրավիրում է համապատասխան որակավորմամբ և փորձով մասնագիտացված տեղական կազմակերպություններին ցուցաբերել իրենց շահագրգռվածությունը ծառայություններն իրականացնելու համար:
- Շահագրգիռ խորհրդատվական կազմակերպությունը պետք է ունենա նմանատիպ աշխատանքների իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Խորհրդատուն պետք է հաշվետվություններ կազմի երկու լեզուներով՝ անգլերեն (ըստ անհրաժեշտության) և հայերեն, ինչպես նաև ուսուցումներ իրականացի կազմակերպության անձնակազմի կամ առանձին աշխատողների համար: Պետական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը` առավելություն է: Խորհրդատուն պետք է ունենա նշված աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ մասնագիտացված աշխատակազմ, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և ծրագրային ապահովում: Խորհրդատուն պետք է պատրաստ լինի կիրառելու նորագույն միջազգային փորձը և բաց լինի նոր առաջարկությունների համար:
- Կարճ ցուցակի ընտրության չափանիշները հետևյալն են՝ (i) նմանատիպ աշխատանքների իրականացման առնվազն 5 տարվա փորձ – 60 միավոր, (ii) ուսուցումների իրականացման առնվազն 5 տարվա փորձ – 40 միավոր:
- Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 (ՙԽորհրդատուների ընտրության ուղեցույց՚), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
- Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:
- Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:
- Հետաքրքրված կազմակերպությունները պետք է հայտնեն իրենց շահագրգռվածության մասին և ներկայացնեն համապատասխան որակավորման մասին տեղեկություններ (գովազդային և տպագիր նյութեր, կատարված աշխատանքների նկարագրություններ, տեղեկություններ փորձի և աշխատակազմի մասին) «Առողջ սունկ» ՍՊԸ մինչև 2016թ. սեպտեմբերի 22-ը: Փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ստորև բերված հասցեով.
ք. Աբովյան« Էդ. Պետրոսյան 1/27
Հեռ© 297301, 297302; ֆաքս 297308;
Էլ-փոստ. cgp@arspiu.com