Աշխարհի ամենաթանկ սունկը
շաբաթ, 16 մայիսի, 2015 թ.
Աշխարհի ամենաթանկ սունկը կոչվում է սպիտակ տրյուֆել: Շատ դժվար է որոշել 1 կգ.-ի գինը, քանի որ յուրաքանչյուր մեծ սունկ վաճառվում է աուկցիոնով:
Օրինակ՝ 2004 թ.-ին 850 գրամանոց սունկը գնել էին 28 000 ֆունտ ստերլինգով: Գնողը, հույս ունենալով, որ կարող է բազմացնել այն, դրել էր հողի մեջ, սակայն այդպես էլ հաջորդ տարի չբազմանալով՝ ստիպված էր եղել վերադարձնել մնացորդները սունկի հայրենիք` Տոսկանա:
Իսկ 2007 թվականին 750 գրամ սունկը գնվեց 209 000 դոլարով: Այս սունկի հետ, նախորդի նման, ոչ մի վատ դեպք չպատահեց. սունկը բարեհաջող պատրաստեցին և ճաշակեցին յուրահատուկ տրյուֆելային բանկետի ժամանակ: