Global GAP սերտիֆիկացում

երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2016 թ.
Global GAP սերտիֆիկացում

Հայաստանի Հանրապետություն Համայնքների Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր

Վարկ No IDA 5504-AM

Global GAP համակարգի ներդրման և սերտիֆիկացման ծառայություններ

  1. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Համաշխարհային բանկից (ՀԲ) աջակցություն է խնդրել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր 2-ի (ՀԳՌԿՄ 2) իրականացման համար և նախատեսվում է այդ գումարների մի մասով Իրականացնել Global GAP համակարգի ներդրման և սերտիֆիկացման ծառայությունները:
  2. Խորհրդատվական ծառայությունները (այսուհետ` Ծառայություններ) ներառում են սնկերի աճեցման արտադրամասում ստորև նշված գործառույթների իրականացումը.

a) GLOBALGAP ստանդարտի պահանջներին համապատսխանելու նախնական աուդիտ:

b) Աուդիտի հիման վրա գործողությունների պլանի և հաշվետվետովության պատրաստում: Հաշվետվությունը պետք ներառի բոլոր անհամապատասխանությունները GLOBALGAP ստանդարտին և դրանց վերացման ճանապարհները, ինչպես նաև խորհուրդատվությունների ցանկ:

Խորհուրդատուն պետք է իրականացնի նաև հետևյալ միջոցառումները՝

c) Կազմակերպության աշխատակազմի և ղեկավար կազմի ուսուցանում

  • Երկու օր անոց սեմինար աշխատակիցների համար
  • Երկու օրանոց սեմինար` ղեկավար կազմի համար

d) Խորհուրդատվություն

  • Արտադրողի տարածքում խորհուրդատվությունների շարք
  • Շաբաթական խորհուրդատվությունների շարք սքայպով կամ էլեկտրոնային փոստով
  • Կազմակերպությանը սերտեֆիկացման ընդհանուր նախապատրաստում

Խորհրդատվությունը պետք է նեռարի (սակայն չսահմափակվի) հետևյալթեմաները՝

  • GlobalGAP ստանդարտի հիմնական պահանջները փակ ցիկլով աշխատող արտամասերի համար: Աշխատանքի անվտանգություն, աշխատակիցների հիվանդությունների վերահսկում
  • Փաստաթղտաշրջանառության վերաբերյալ պահանջներ , ներքին հսկողություն Համակարգի վերիֆիկացիա և վալիդացիա:
  • Թափոնների կառավարում, շրջակա միջավայրի ախտահարման հսկում և կանխում: Էկոլոգիական միջոցառումներ: Ջրային կառավարում:
  • Սանիտարիա և հիգիենա: Աշխատակիցների, շենք/շինությունների նկատմանմ պահանջներ: Պահանջներ և կառավարում՝ սարք/սարքավուրումներ, արտադրական գործընթաներ: Վնասատուների դեմ պայքար:
  • HACCP սկզբունքների վրա հիմնված սննդի անվտանգության համակարգի (թարմ արտադրանք) կառուցում: Տեխնոլոգիական սխեմաների կառուցում: Վտանգների իդենտեֆիկացնում և գնահատում: Վտանգների կառավարման պլանի պատրաստում:
  • Հետագծելիության համակարգի ստեղծում և կառավարում:

e) Անհրաժեշտ փաստաթղթերի, ընդացակարգերի, գրանցամատյանների պատրաստման, վարման և պահպանման մասին գործնական սեմինարներ օրինակներով:

f) Վերջնական աուդիտ և հաշվետվություն

  1. Առաջադրանքի ընդհանուր տևողությունը երեք ամիս է՝ սկսած 2016թ. հոկտեմբերից:
  2. «Առողջ սունկ» ՍՊԸ-ն հրավիրում է համապատասխան որակավորմամբ և փորձով մասնագիտացված տեղական կազմակերպություններին ցուցաբերել իրենց շահագրգռվածությունը ծառայություններն իրականացնելու համար:
  3. Շահագրգիռ խորհրդատվական կազմակերպությունը պետք է ունենա նմանատիպ աշխատանքների իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Խորհրդատուն պետք է հաշվետվություններ կազմի երկու լեզուներով՝ անգլերեն (ըստ անհրաժեշտության) և հայերեն, ինչպես նաև ուսուցումներ իրականացի կազմակերպության անձնակազմի կամ առանձին աշխատողների համար: Պետական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը` առավելություն է: Խորհրդատուն պետք է ունենա նշված աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ մասնագիտացված աշխատակազմ, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և ծրագրային ապահովում: Խորհրդատուն պետք է պատրաստ լինի կիրառելու նորագույն միջազգային փորձը և բաց լինի նոր առաջարկությունների համար:
  1. Կարճ ցուցակի ընտրության չափանիշները հետևյալն են՝ (i) նմանատիպ աշխատանքների իրականացման առնվազն 5 տարվա փորձ – 60 միավոր, (ii) ուսուցումների իրականացման առնվազն 5 տարվա փորձ – 40 միավոր:
  2. Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից, հունվար 2011 (ՙԽորհրդատուների ընտրության ուղեցույց՚), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
  3. Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավորման վրա հիմնված ընտրության ընթացակարգով:
  4. Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:
  5. Հետաքրքրված կազմակերպությունները պետք է հայտնեն իրենց շահագրգռվածության մասին և ներկայացնեն համապատասխան որակավորման մասին տեղեկություններ (գովազդային և տպագիր նյութեր, կատարված աշխատանքների նկարագրություններ, տեղեկություններ փորձի և աշխատակազմի մասին) «Առողջ սունկ» ՍՊԸ մինչև 2016թ. սեպտեմբերի 22-ը: Փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ստորև բերված հասցեով.

ք. Աբովյան« Էդ. Պետրոսյան 1/27

Հեռ© 297301, 297302; ֆաքս 297308;

Էլ-փոստ. cgp@arspiu.com

Իսկ Դուք գիտե՞ք, որ...

Սնկերը քիչ համադրելի են կաթի, սակայն լավ են համադրվում թթվասերի կամ պանրի հետ: