Տավարի ֆիլե սնկի սոուսով

Տավարի ֆիլե սնկի սոուսով
  • տավարի միս - 300-400 գ
  • կարագ - 10-15 գ
  • սունկ - 100-150 գ
  • սոխ - 1 հատ
  • պինդ պանիր - 50-70 գ
  • չոր սպիտակ գինի - 1 Ճ/գ
  • սերուցք - 150-200 մլ
  • բուսական յուղ
  • աղ, պղպեղ (ըստ ճաշակի)
  • ուրց
  1. Մսի վրա լցնել աղ, սև բիբար և ուրց:
  2. Տապակել բուսական յուղի մեջ, մինչև երկու կողմերը դառնան վարդագույն, այնուհետև միսը տեղափոխել ջեռոցի մեջ որպեսզի վերջնական տապակվի:
  3. Սունկը լվանալ, կտրատել միջին չափի:
  4. Սոխը մաքրել և մանր կտրատել:
  5. Պանիրը անցկացնել քերիչով:
  6. Բուսական յուղի մեջ տապակել սունկը, ավելացնել սոխը և տապակել ևս 5 րոպե, այնուհետև ավելացնել գինին և տապակել այնքան ժամանակ մինչև հեղուկը գոլորշիանա:
  7. Ավելացնել պանիրը:
  8. Ավելացնել սերուցքը և տապակել այնքան ժամանակ մինչև դառնա միասեռ զանգված, ավելացնել աղ, բիբար ըստ ճաշակի:
  9. Միսը տեղափոխել ափսեի մեջ, վրան ավելացնել ստացված զանգվածը:

Իսկ Դուք գիտե՞ք, որ...

Սնկերի սպիտակուցները ավելի հեշտ են մարսվում, քան կենդանականները: