Շամպինյոնով աղցան
- 2/3 բաժակ ձիթապտղի յուղ
- 1/3 բաժակ թարմ քամած կիտրոնի հյութ
- 2 թ/գ մանանեխ
- 400գ ամբողջական սունկ /շամպինյոն/
- 200գ մարինացված, կտրատած ձիթապտուղ
- 200գ կտրատած լոլիկ
- 200գ կիսատապակած, կտրատած բադրիջան
- 3-4 մեղրով պատած ընկույզ
- 1 բաժակ ռեհանի տերևներ
- Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Մեծ ապակե տարրայի մեջ խառնել ձիթապտղի յուղը, լիմոնի հյութը, մանանեխը, աղն ու պղպեղը, հարել մինչև միատարր դառնալը: Ստացված զանգվածին ավելացնել սունկը, խառնել: Այնուհետև, 30-60 րոպե թողնել սառնարանում, որ համերը խառնվեն: Նախքան մատուցելը ավելացնել ձիթապտուղը, կտրատած լոլիկը, բադրիջանը, ռեհանի տերևներն ու մեղրով պատած ընկույզը:Մատուցել հնդկահավի կամ խոզապուխտի հետ: