Մարինացված և տապակած կախասունկ

Մարինացված և տապակած կախասունկ
  • 250գ թարմ կախասունկ
  • 100գ թարմ կոտեմ
  • 50գ ձիթապտղի յուղ
  • 1 միջին լոլիկ
  • 50գ սոխ
  • կիտրոնի հյութ
  • սոյայի սոուս
  • աղ, պղպեղ, քացախ, սխտոր` ըստ ճաշակի
  • չիլի պղպեղ

Առանձին խառնել կիտրոնի հյութը, սոյայի սոուսն ու 50գ ձիթապտղի յուղը: Ավելացնել սոխը, սխտորը, լավ խառնել:
Լցնել կտրատած սունկը: Խառնել և թողնել 30 րոպե:
Կոտեմը մաքրել, լվանալ, կտրատել: Ավելացնել աղը, քացախը և ձիթապտղի յուղը: Հանել լոլիկի միջուկը: Մնացած մասը կտրատել փոքր խորանարդներով: Ավելացնել աղն ու բիբարը ըստ ճաշակի:
Քացախը, աղը, բիբարն ու սխտորը խառնել: Ստացված մարինադով ծածկել նախապես մաքրած սունկը: Թողնել 1.5-2 ժամ: Տապակել ձիթապտղի յուղի մեջ: Մատուցել` զարդարելով սպանախի տերևներով և մանր խորանարդներով կտրատած լոլիկով:
Մեծ ամանի մեջ կենտրոնում տեղավորել կոտեմը, վրայից դնել սունկ, սնկի շուրջ բոլորը շարել լոլիկը: Վրայից լցնել աղացած սև բիբար:

Իսկ Դուք գիտե՞ք, որ...

Սնկերը հարուստ են եթերային յուղերով, որոնք կանխարգելում են խոլեստերինի կուտակումը օրգանիզմում: