Պորտաբելլա ծովախեցգետնով

Պորտաբելլա ծովախեցգետնով
  • 6 պորտաբելլա
  • 6 կրեվետկա
  • մի քանի կտոր դեղձ կամ ծիրան, անանաս
  • 50գ սերուցք
  • 50գ քերած պանիր
  • 1/2 թեյի գդալ շաֆրան
  • կանաչ սոխ
  • աղ, պղպեղ` ըստ ճաշակի

Հեռացնել սնկերի ոտիկները, գլխիկները պատել ձիթապտղի յուղով, աղ և պղպեղ ցանել: Սոուսի համար խառնել սերուցքը և շաֆրանը, մանրացված սոխը և քերած պանիրը: Ամեն գլխիկի մեջ դնել մեկ կրեվետկա, մի կտոր դեղձ և լցնել սոուսը: Պատրաստել 200°C տաքացրած ջեռոցի մեջ 7 րոպե:

Իսկ Դուք գիտե՞ք, որ...

Սնկերը հարուստ են եթերային յուղերով, որոնք կանխարգելում են խոլեստերինի կուտակումը օրգանիզմում: