Կրեմ-ապուր շամպինյոնով

Կրեմ-ապուր շամպինյոնով
  • 500գ թարմ շամպինյոն
  • 2 գլուխ սոխ
  • 2 ճաշի գդալ ալյուր
  • 50գ սերուցքային կարագ
  • 100գ բուսական յուղ
  • 600մլ արգանակ
  • (մսի, հավի կամ բանջարեղենի)
  • 200մլ սերուցք
  • աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Շամպինյոններն ու սոխը կտրատել մանր խորանարդներով և տապակել բուսական յուղով մինչև փափկելը: Տեղափոխել բլենդերի մեջ, ավելացնել 300մլ արգանակը և հարել: Ալյուրը տապակել կարագով կաթսայի մեջ: Պարբերաբար ավելացնելով մնացած արգանակը՝ խառնել, հասցնել եռման: Ավելացնել աղն ու բիբարը և եփել ևս 7 րոպե: Ավելացնել սերուցքը, նորից եռացնել: Հարել բլենդերով: Մատուցելիս՝ զարդարել տապակած շամպինյոնի կտորներով:

Իսկ Դուք գիտե՞ք, որ...

Շամպինյոնը միակ սնկատեսակն է, որի համն աչքի է ընկնում թթվայնությամբ: